Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ. կա զոհ, առնվազն 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ կերպով վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել և վիրավորների քանակը ավելի քիչ է եղել»,- ասաց նա։
Արցախի ՄԻՊ -ը հայտնեց, որ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ, սակայն բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։
«Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է։
Լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին և մանավանդ՝ միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները»,- ասաց Բեգլարյանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



