Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուզում էր պիտանի լինել իր երկրի համար, իր ուզածը եղավ... զոհված Սլավա Բադալյանը լրագրող էր (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարի, հասնող, մաքուր սիրտ ունեցող, չհանձնվող ու հպարտ։ Այսպես են կոլեգաները, համակուրսեցիները, դասախոսները հիշում Սլավա Բադալյանին, որը զոհվել է մարտական գործողություններում՝ հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։

Սլավայի համակուրսեցին՝ Էլինա Ասատրյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Ոչ մի գրամ չկամություն իր մեջ չկար, մոտիվատոր էր»։

Սլավան ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտել էր  կարմիր դիպլոմով, ապա ընդունվել  նույն համալսարանի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցային տեխնոլոգիաներ բաժնի մագիստրատուրան, բայց մինչև հաջորդ նպատակն իրականություն դարձնելը 2019թ․-ի ամռանը զորակոչվել էր բանակ։ Էլինայի խոսքով՝ Սլավան նպատակ ուներ նաև ասպիրանտուրայում սովորել, դասախոսելու ցանկություն ուներ։ Սլավան Էլինայի համակուրսեցին էր, որը 4 տարիների ընթացքում դարձել էր նրան շատ հարազատ մարդ։ Մտերիմ ընկերները վերջին անգամ իրար հետ խոսել են ռազմական գործողությունները սկսվելուց երկու օր առաջ։ 

«Ասաց, որ քիչ է մնացել իր հետ գալուն, որ հիմա ավելի շատ է սկսել ապագայի մասին մտածել ու գիտակցել վաղվա օրը կառուցելու կարևորությունը։ Մագիստրատուրա էր ընդունվել, ուզում էր հաղորդավար դառնալ։ Շատ խելացի էր, ամեն ինչից գլուխ էր հանում։ Իրեն էլ եմ շատ ասել, որ իր ապագան փայլուն է լինելու, իր վրա ավելի շատ էի վստահ, քան իմ, որովհետև շատ էր ուզում հաջողությունների հասնել և հավատում էր, որ երազանքներն իրականություն են դառնալու։ Հանգիստ տեղը չէր նստում, անընդհատ ուզում էր նոր բան սովորել, առաջ գնալ, ասում էր՝ ուզում եմ հայտնի լինեմ, անունս բոլորն իմանան։ Ուզում էր պիտանի լինել իր երկրի համար, փաստորեն, իր ուզածը եղավ․․․»,- պատմում է Էլինան։

Սլավան որոշ ժամանակ աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում և «Հրապարակ» օրաթերթում։

Համակուրսեցիներից Աննա Հովհաննիսյանը Սլավային ևս բնութագրում է որպես խելացի, համեստ, ձգտող անձի։

Աննան ժպիտով է հիշում, երբ Սլավան աշխատանքի էր ընդունվում այս կամ այն լրատվամիջոցում, իր ստացած աշխատավարձն ավելի շատ համակուրսեցիների համար շոկոլադ առնելու վրա էր ծախսում, քան իր կարիքները հոգալու։

«Իր գրպանում միշտ շոկոլոդ կար, մեզ համար էր առնում, որը դասի ժամին թաքուն ուտում էինք»,- ասաց նա։

«Սլավը չէր սիրում ստանդարտներ: Ինքը սիրում էր կարծրատիպեր կոտրել»,- պատմում է Լիլիթ Գասպարյանը։

«Ասում էր՝ կյանքում լիքը սիրուն բաներ կան, որոնք պետք է գնահատել մարդու մեջ, ու ինքը գնահատում էր, հաճախ ինքը տեսնում, նկատում էր էն՝ ինչը շատերիս աչքից վրիպում էր: Պարզ, մաքուր, ազնիվ, դաստիարակված...Գիտեմ՝ ամենաշատը կարոտելու եմ իր հետ քննարկումները, որովհետև առանց երկմտելու մտածածն ասում էր: Բոլորն իրեն կհիշեն որպես գերազանցիկ ուսանողի, բայց ինձ համար ինքը նախ պատասխանատու մարդ էր, ցավոք, հենց իր էդ մեծ պատասխանատվության զգացումը մեզնից խլեց իրեն, անմահացրեց: Հոգիդ միշտ լույսի մեջ մնա, Սլավ ջան։ Չէր սիրում, երբ իրեն Վյաչեսլավ էինք ասում))»,- եզրափակեց Լիլիթը։

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան