Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Սիրիայի քրդերի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ եթե Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ Անկարային տրված խոստումները չկատարվեն, ապա նա ինքը «կանի ամեն անհրաժեշտ բան», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա ավելացրել է, որ «Թուրքիայի համար անընդունելի են ցանկացած քայլեր, որոնք կհանգեցնեն սիրիական Իդլիբում նոր աղետի»: 2019-ի հոկտեմբերին Թուրքիան համաձայնվեց Միացյալ Նահանգների հետ դադարեցնել «Խաղաղության աղբյուր» անվան տակ Անկարայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում և սիրիաթուրքական սահմանի 30 կիլոմետրանոց բուֆերային գոտուց քրդական կազմավորումների դուրսբերումը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



