Ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը՝ մեր հերոսական սերնդի համար. Արցախի նախագահը՝ ուսուցիչներին
ԲԼՈԳԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի այս թեժ պահին շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:
Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:
Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



