Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիարկի Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է բոլոր ներքին ավիաընկերությունների եւ Turkish Airlines-ի Իրանից Թուրքիա չվերթների չեղարկման մասին մինչեւ հետագա իրազեկումը, հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա թռիչքների վերսկսումից ընդամենը մի քանի օր հետո այդ երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել են CAO-ից։
Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ։
Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել միան իրանցի եւ թուրք քաղաքացիներին վերադարձնելու համար, որի պատճառը COVID-19-ի տարածման աճն է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



