Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին. աղբյուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի պաշտպանության բանակին։ Այս մասին մեզ հայտնեցին բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։
«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», - ասել է մեր աղբյուրը։
Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, բացի Կարապետյանից, ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։
Սկզբնաղբյուր՝ 24news.am
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



