ԿԸՀ-ն վերահաշվարկի վերաբերյալ մեծ թվով դիմումներ է ստացել
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ լրացել է Սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղարությունից տեղեկանում ենք, որ սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ:
Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում առկա են քվեարկության ընթացքի մասին գրառումներ: Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընթացք կտրվի:
Գագիկ Աղբալյան
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



