Բյուջեին ո՞վ կասի «այո», ո՞վ՝ «ոչ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎաղն ԱԺ-ում տեղի կունենա հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի քվեարկությունը: Այսօր օրենսդիր մարմնում շարունակվում էին քննարկումները: Տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց վերջնական տեսակետը՝ նախագծի հետ կապված:
Դեմ քվեարկողների ցանկում կլինեն «Ժառանգություն», ՀՅԴ, ՕԵԿ խմբակցությունները: Այդ մասին իրենց ելույթներում նշեցին Զարուհի Փաստանջյանը, Աղվան Վարդանյանն ու Հեղինե Բիշարյանը: Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նշեց, որ խմբակցությունն «այո» է ասելու բյուջեին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը երեկ հայտարարեց ԱԺ նիստերի բոյկոտի մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իշխող կուսակցությունը կողմ կքվեարկի: Մշտական հանձնաժողովների ղեկավարները նույնպես ներկայացրեցին վերջնական եզրակացություններ:
Լևոն Փանոսյան