Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Wall Street Journal. ո՞վ կարող է կանգնեցնել բախումը Կովկասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին մարտական գործողությունները ցույց են տալիս, որ միջին եւ փոքր տերություններն օգտագործում են հնարավորություններն այն դեպքում, երբ գերտերությունները շեղվում են մրցակցային առաջնահերթություններից, գրում է Wall Street Journal-ը.   

«Ուժային քաղաքականության տեսանկյունից այն տպավորությունն է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկանում է ամրապնդել իշխանությունն իր երկրում՝ միեւնույն ժամանակ փոխելով իր երկրի կարգավիճակը տարածաշրջանում: Հակամարտությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանին նրա համար խոցելի սահմաններում՝ Հարավային Կովկասում: Կրեմլը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նրա համար սարսափ սցենար է Հարավային Կովկասում հակամարտությունը, որը տարածվում է Ռուսաստանի վրա, որտեղ չեչենները միակ մուսուլման փոքրամասնությունը չեն:

Անկարան, հավանաբար, խաղադրույք է կատարում նրա վրա, որ ադրբեջանցիները կարող են հաղթել հայ պաշտպաններին նախքան հայերը կկարողանան Ռուսաստանին եւ Հայաստանի արեւմտյան բարեկամներին համոզել վերջ դնել հակամարտությանը: Հայերը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայերը, մարտիկ պատվավոր վարկանիշ ունեն: Սակայն առանց կողմնակի աջակցության շանսերը հօգուտ նրանց չեն:

Էրդողանն արկածախնդրության է դիմում: Ռուսաստանը պայքարում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ եւ մտահոգված է Բելառուսում տիրող ճգնաժամով:

Հակամարտությունը նաեւ խնդիրներ է ստեղծում Հայաստանի մեկ այլ դաշնակցի՝ Իրանի համար: Իրանում 15-20 մլն ադրբեջանցի խոշոր էթնիկ խոշոր էթնիկ փոքրամասնություն է, եւ բոլոր նրանք, ովքեր մեծացնում են նրանց շրջանում ազգայնական տրամադրությունները, խնդիր են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար:                  

Ադրբեջանամետ ցույցեր են բռնկվել Իրանի մի քանի քաղաքներում: Իրանը երկու անգամ կմտածի նախքան նոր պատերազմին մասնակցելը:

Հայաստանն օգնության համար դիմել է Արեւմուտքին, որը, հավանաբար, չի լինի: Կորոնավիրուս, նախագահական ընտրություններ. այս ամենը վկայում է այն մասին, որ ամերիկական արձագանքը, հավանաբար, սառնասիրտ կլինի: Իսկ Եվրամիության ցանկացած գործողություն կսահմանափակվի խորհրդանշական պատժամիջոցներով, ձեռքսեղմումներով եւ վեհ գաղափարների արտահայտմամբ:

Կրակի դադարեցման հեռանկարները մեծ չեն: Մինչդեռ հայ դիվանագետները սառնասրտորեն աշխատում են, որպեսզի միջազգային աջակցություն ստանան, Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են հայկական զորքերի դուրսբերում:

Էրդողանի համար Կովկասում հաղթանակն անձնական տրիումֆ է: Հաղթանակը Ռուսաստանին կստիպի ավելի լուրջ վերաբերվել Անկարային որպես տարածաշրջանում ուժ: Դա կմեծացնի ԱՄՆ-ից Էրդողանի անկախությունն ու նրա հեղինակությունը որպես մարդու, ով ցանկանում է վերածնել Օսմանյան խալիֆաթի կորսված փառքը:

Էրդողանի ռիսկերը եւս մեծ են, հատկապես եթե Ռուսաստանը որոշի մեկընդմիշտ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Գալիք ձմեռը, հավանաբար, թեժ կլինի խաղաղ բնակիչների եւ նրանց համար, ովքեր ներգրավված են պատերազմում, որը թուլացած միջազգային համակարգը, կարծես, չի ցանկանում կամ չի կարողանում կանխել»:     

Փաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում