Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին. Ուզում եմ հավատալ, որ դատարանը կլինի արդար. Արթուր Գրիգորյան
ԲԼՈԳԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշման հրապարակման ժամը և այն կհրապարակվի այսօր, ժամը 18-ին: Ես ուզում եմ հավատալ, որ դատարանն իր մեջ կգտնի բավարար կամք արդարացի որոշում կայացնելու համար:
Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն և միասնականություն: Գտնվելով ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին, լինելու է զինվորի և հայոց բանակի կողքին: Մենք պետք է միասնական ու մեկ բռունցք դարձած պայքարենք մեկ ընդհանուր թշնամու դեմ: Մեր երկրի ներսում մենք թշնամիներ չունենք:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



