Կրեմլը բացահայտել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մանրամասները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել վերջինիս ծնունդը: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Երկխոսությունը կշարունակվի: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրոք հեռախոսազրույց եղել է: Դա հեռախոսազանգերից մեկն է, և իրոք Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի ծննդյան տոնը: Կարճ հիշատակվել ու քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը: Երկխոսությունը կշարունակվի»,-ասել է նա:
Նշենք, որ սա Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումից հետո Ալիևի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



