Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Զոհրաբ Մնացականյանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերի 12-ին նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև՝ վերջինիս Մոսկվա նախատեսվող այցի շրջանակներում», - ասել է Զախարովան։
Թարմացում.
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



