Արցախում զոհվել է ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգենը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգեն Մուրադյանը։ Վիգենը 25 տարեկան էր, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեության անդամ։ Նա Արցախ էր մեկնել ՀՅԴ կամավորական առաջին վաշտի հետ՝ պատերազմի առաջին օրը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 6–ին, ժամը 14:00-ի սահմաններում «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



