Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձերբակալվել է հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածող զինծառայողը. ԱԱԾ-ն մանրամասնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ եւ ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:

Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի եւ անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների շրջանում սադրիչ եւ ստահոդ տեղեկություններ տարածող անձանց, ինչպես նաեւ հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանում ձեռնարկելու է իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության վրա բացասաբար ազդեցություն ունեցող, զինծառայողների շրջանում սադրիչ կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածող անձանց հայտնաբերելու եւ նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ եւ հորդորում է խստորեն պահպանել զինվորական կարգապահությունը:

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը եւ համընդհանուր գիտակցության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսեւորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով։

Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Աչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրանի ավերած կարևորագույն նավթամուղը Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Երեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանՀորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանըԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 4 վիրավորՀողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել էԿրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3,371 զnhերի ինքնությունը Պուտինը Փեզեշքիանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի․ շտաբի պետ Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի հաղթանակներին Իսրայելն ու Թուրքիան շարունակում են խոսքակռիվը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ները․ կա 4 վիրшվոր Ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը․ Ղալիբաֆ Ուիթքոֆը և Քուշները դեռևս գտնվում են Իսլամաբադում՝ բանակցությունները շարունակելու համար Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԱյսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ․ Լևոն Ազիզյան Մինչև Զել֥նսկին չհավաքի իր որոշումների համար պաֿասխանատվություն կրելու համարձակությունը, հատուկ գործողությունը կշարունաւվի․ Պեսկով Ազգային ժողովի դիմաց բshխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ Предыдущий Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլյան» հաղթեց «Ատլետիկոյին» Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Իտալիայի Սերիա Ա-ի 32-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային»՝ բարձրանալով լավագույն քառյակ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Հորմուզի նեղուցով թույլ չեն տվել նավերի անցումը Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի Ուկրաինայի զինված ուժերը զատկական հրադադարը խախտել են 1971 անգամ. ՌԴ ՊՆ «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Օխդուդին» Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլին» Հաստատել է Մերձավոր Արևելքում ռшզմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը․ ԱԳՆ Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը․ իրանագետ Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ․ Բաղային հայտնել է՝ ինչին են վերաբերել բանակցային հարցերը