Ռուսաստանի ԴԽ-ում խոսել են Արցախում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախաձեռնությանը Հայաստանի ու Ադրբեջանի աջակցությունը հնարավորություն են տալիս Ղարաբաղում դադարեցնել մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է: Հնարավորություն կա վերջ տալ մարտական գործողություններին ու վերադառնալ բանակցություններին»,-ասել է նա:
Կոսաչևի խոսքերով, այս փուլում Ռուսաստանն իր առաքելությունը կատարել է. «Հիմա ամեն ինչ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից է կախված: Այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունները շատ կարևոր են: Բարի ճանապարհ»,-ասել է նա:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



