Հրադադարը կարող է կնքվել այսօր երեկոյան կամ վաղը․ Մակրոնի խոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵլիսեյան պալատը հաղորդում է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։
«Ֆրանսիայի նախագահը երեկ երեկոյան վերստին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահի։ Կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման», - France-Presse-ին ասել են նախագահական նստավայրից։ «Հրադադարը կարող է հաստատվել այս գիշեր, կամ՝ վաղը, թեև իրավիճակը տեղում մնում է անկայուն», - հավելել է Էմանյուել Մակրոնի խոսնակը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



