Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները պետք է փակեն սոցիալական ցանցերը, եթե պետության անվտանգությունը կարեւոր է. Politik.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Politik.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ կատարվեց լրացում, որով սահմանվեց հետեւյալ դրույթը․ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Սա նշանակում է, որ լրատվամիջոցները, բացի պաշտոնական կարծիքից, այլ կարծիք այլեւս չեն կարող գրել։ Այլ կարծիք չեն կարող արտահայտել նաեւ հասարակական-քաղաքական հայտնի գործիչները հանրային հարթակներում՝ սոցկայքերում։ Արդեն իսկ այսօր որոշ հասարակական-քաղաքական գործիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ իրենց գրառումների առնչությամբ բացատրություններ տալու համար։

Սրան զուգահեռ, «Ֆեյսբուքում» առկա է կեղծ էջերի եւ կեղծ օգտատերերի մի հսկա բանակ, որոնք ղբաղված են տարատեսակ թիրախավորումներով։ Մի մասը թիրախավորում է գործող իշխանությունների ընդդիմադիրներին, մյուսները իշխանություններին։ Ու ոչ ոք կարելի է ասել, չգիտի, թե ովքեր են այդ «ֆեյքերի» հետեւում կանգնած»։ «Ֆեյքերի» հիմնական թիրախը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր այս օրերին ամեն բան մի կողմ թողնելով աջակցում են գործող իշխանություններին՝ հանուն Հայաստանի հաղթանակի։ Սա տպավորություն է թողնում, որ իշխանական որոշ շրջանակներ են սրանց մի մասի հետեւում կանգնած եւ նախկին հաշիվներ են մաքրում։ Նման տպավորությունները ավելորդ անգամ լարում են ներքաղաքական կյանքը։

Այսօր «Ֆեյսբուքը» պաշտոնապես հայտարարեց, որ հազարավոր ֆեյսբուքյան կեղծ էջեր ու օգտահաշիվներ է արգելափակել, որոնք գործել են Ադրբեջանի տարածքից։

Թե քանի հազարը դեռ կա, դժվար է ասել, սակայն պատերազմը միայն մարտի դաշտում չէ, այլ նաեւ տեղեկատվական հարթակում, եւ բնականաբար նույնիսկ ադրբեջանական ֆեյսբուքյան «ֆեյքերը» հայկական համացանցային սեգմենտ կարող են ներթափանցել ու ինչ որ գործունեություն ծավելել, փորձելով օրինակ այժմյան մեր համախմբման մեջ սեպ խրել։ Հավատում ենք, որ կա անհրաժեշտություն այս սահմանափակումը մտցնելու, որպեսզի պետությունը առաջնագիծից բացի նաեւ ներքին խնդիրների վրա ժամանակ ու ռեսուրս չծախսի։ Ուրեմն կարելի է պարզապես ժամանակավորապես փակել սոցիալական մեդիա հարթակները՝ «Ֆեյսբուքը», «Վկոնտակտե»-ն, «Օդնոկլասսնիկը», «Յութուբը», որպեսզի հնարավոր լինի նաեւ կանխել «ֆեյքերի» գործունեությունը։ Հասարակության կողմից երեւի թե դա նորմալ կընկալվի, հաշվի առնելով ռազմական դրության իրականությունը եւ պատերազմական վիճակը։ Դա նաեւ արդար կլինի, քանի որ կխնայի նաեւ պետության դրամն ու ժամանակը՝ ամեն «ֆեյքի» հետեւելու եւ IP-հասցե պարզելու եւ դրա պատկանելիությունը որոշելու հետ կապված»։

Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել