Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոստիկանություն և ցուցարարներ միջև երեկվանից լարումը նվազել է, խաղաղ, քաղաքակիրթ հավաք է. Ն. Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ոչ թալանին» շարժումն ամեն օրվա հետ ավելի կազմակերպված է դառնում, և դա հիմք է ստեղծում, որ շարժումն արդյունքներ բերի կոնկրետ պահանջի հարցում. նման տեսակետ հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես ցույցի վայրում է՝ Բաղրամյան պողոտայում:

Պատգամավորը չի կիսում այն տեսակետները, թե այս վիճակը երկրին վնասում է, ընդհակառակը, ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում հօգուտ Հայաստանի Հանրապետության է:

Պատգամավորը նաև անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հավաքն անօրինական է, թե ոչ:

 «Ասում են, թե հավաքն անց է կացվում ՀՀ օրենքի խախտմամբ, ես համաձայն չեմ, քանի որ «Հավաքների ազատության մասին» օրենքում մեկ դրույթ կա, ըստ որի՝  եթե նույնիսկ անցկացվում է օրենքով իրազեկումների կարգերի չպահպանումով, բայց բնույթով խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է աջակցել, այսինքն՝ հավաքն օրինական է»,-ասաց նա: 

Թե ինչո՞վ կբացատրի այն, որ ցույցի մասնակիցների թիվը մեծացել է, իսկ ոստիկանական շարքը մեկն է դարձել, Փաշինյանը պատասխանեց. «Երեկ երբ եկանք այստեղ, լարումը շատ մեծ էր, և այդ լարումն էր կարևոր գործոնը, որ բերեց մեզ այստեղ այս կարգավիճակով։ Երեկվանից լարումը նվազել է ոստիկանություն և ցուցարարներ միջակայքում, և դա կարող է կապ ունենալ նաև դրա հետ: Ուրախ եմ, որ լարումը նվազել է, պետք է խաղաղ հավաք տեղի ունենա, որն ավելի ուժեղ է և նպատակաուղղված է իր առջև դրված խնդիրների լուծմանը»:

Իսկ թե ըստ նրա, արդյոք շարժման անդամները պետք է գնային Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, Փաշինյանը նախընտրեց այդ հարցին չպատասխանել:

«Ես շարժման անելիքների, որոշումների հետ կապված մեկնաբանություններից զերծ եմ մնում, դա քաղաքացիական շարժման մասնակիցների որոշելիքն է, ես այդտեղ ոչ հետաքրքրություն ունեմ, ոչ ասելիք, իհարկե կարծիք ունեմ, բայց չեմ արտահայտի, հարաբերության ճիշտ դրսևորումից դուրս չգալու համար»,-ասաց նա:

Իսկ թե ինչ պետք է արվի հետագայում արդյունքը մոտեցնելու համար, Փաշինյանը նշեց, թե շարունակությունը բովանդակության հարց է, և կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենք  պետք է որոշեն: 

«Բացի երեկվա մի քանի դրվագից, չէի ասի, որ որևէ սխալ է տեղի ունենում՝ օրինական, խաղաղ, քաղաքակիրթ հավաք է»,-նշեց նա: 

 

Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը