Քուրդ պատգամավորը Անկարայից պահանջել է ներկայացնել, թե ինչ պայմաններով են սիրիացի զինյալներին տեղափոխել Ադրբեջան
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆելեքնաս Ուջան իշխանություններից գրավոր հարցադրումով պարզաբանում է պահանջել Ադրբեջանում Արցախի դեմ ծավալած գործողություններից մի քանիսի հետ կապված։
Քուրդ պատգամավորը նախ պահանջել է հասարակությանը ներկայացնել, թե սիրիացի զինյալներին ինչ պայմաններով ու ինչքան աշխատավարձով են տեղափոխել Ադրբեջան։
Նաեւ ներկայացնել թե ինչ համաձայնագրով են Ադրբեջանին տվել մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում Bayraktar անօդաչուն սարքերն ու F-16 կործանիչները։
Քուրդ պատգամավորն իր հարցման մեջ նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք կան վերլուծություններ, թե Ադրբեջան ուղարկված սիրիացի զինյալների պատճառով Կովկասում քաոսն ինչ հետեւանքներ կունենա։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



