Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ադրբեջանի համար այդքան հեշտ չի լինելու միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունը խախտել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի համար այդքան հեշտ չի լինելու ստանձնած պարտավորությունը խախտել, որովհետև դրանք վերցրել է միջազգային հանրության առջև: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությունը խախտելուն:

«Թեև ֆորմալ առումով Ռուսաստանն էր ԱԳ նախարարների հանդիպման նախաձեռնողը, սակայն այն միջազգային հանրության պահանջն էր, որը մոդեռատորի գործը վստահել էր Ռուսատանի Արտգործնախարարին: Ադրբեջանի մոտ իներցիոն գործողություններ կան. փորձում է շոշափել, թե որքանով են միջազգային հանրությունն ու Ռուսաստանը հետևողական լինելու իրենց ստանձնած միջամտությանը: Հույս ունեմ՝ վերջիններս Ադրբեջանին կստիպեն իր ստանձնած պարտավորությունները կատարել»,- ասաց նա: 

Հարցին՝ արդյո՞ք  Ադրբեջանի այս պահվածքը նշանակում է հաշվի չառնել Մոսկվայում պայմանավորվածությունը, զրոյացնել 11 ժամ տևած աշխատանքները, քաղտեխնոլոգը նշեց. «Անշուշտ, Ադրբեջանը այս քայլով շոշափում է Մոսկվայի վճռականությունը, տրամադրվածությունը: Չեմ կարծում, թե Ադրբեջանին երկար ժամանակ կհաջողվի Մոսկվայի համբերությունը չարաշահել»: 

Արդյոք Ադրբեջանը հասկացավ, որ հրադադարի որոշմանը համաձայնելը ադրբեջանական կողմի համար հետքայլ էր և պարունակում էր պարտության տարրեր՝ հարցին ի պատասխան Հակոբյանն ասաց՝ Ադրբեջանը իր վիճակը չի գնահատում պարտված` դատելով իր քաղաքական ղեկավարների հայտարարություններից, ինքը համարում է, որ ավարտել է պատերազմի առաջին փուլը. «Ես ևս համարում եմ, որ պատերազմը դեռ չի ավարտվել և այսօր գնահատել ինչ-որ մեկը պարտած է կամ հաղթած՝ ժամանակավրեպ է: Պատերազմի ժամանակ այդպիսի զինադադարներ լինում են և պետք է նույն ոգով տրամադրված լինենք, որ ցանկացած րոպեի նորից սկսելու են կրակել, հատկապես որ հրադադարը անժամկետ է: Հետևաբար, չպետք է մեզ խաբենք, թե Ադրբեջանը համարում է ինքը պարտվել է, դրա համար է գնացել հրադադարի և պատրաստ լինենք պատերազմը շարունակելու, քանի որ, ցավոք, սրտի այն դեռ չի ավարտվել»,- նշեց Հակոբյանը:

Ըստ քաղտեխնոլոգի՝ հրադադարին հաջորդող գործընթացները կարող են լինել ակտիվ ռազմական գործողությունների, բանակցությունների վերսկսումը: Նրա խոսքով՝ հրադադարին զուգահեռ առաջիկա օրերին սկսելու են բավականին ծանր և լրջագույն բանակցություներ, որտեղ հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա լուրջ մարտեր տանել՝ փորձելով ամրապնդել այն ձեռքբերումները, որոնք ունեցավ մեր բանակը: 

Սոնա Հարությունյան

Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել