Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ: Այս ամսին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ դեռ հայտնի չի, թե ինչ հետեւանքներ է հանգեցրել այս հրթիռակոծումը:
«Բոլորովին չի պահպանվում հրադադարի ռեժիմը, նաեւ չի պահպանվել ամբողջ օրվա ընթացքում, ե΄ւ հյուսիսային, ե΄ւ հարավային ուղղություններով հրետանային հարվածներ է հակառակորդը հասցրել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռակոծվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



