Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին ԵԽ նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցումը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչության համար ռիսկերի ստեղծումից: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ»,- գրել է Միշելը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



