Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։ Այս մասին հայտնում է Ռազմինֆո-ն։
«Թուրքիայի արտահանումների վիճակագրությունների զեկույցն ամեն ամիս հրապարակվում է արտահանումների խորհրդի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ՝ Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճում են օգոստոսից․ այդ ամիս Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտ 36 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն միջոց, իսկ հուլիսին արտահանման չափերը խիստ նվազ են և կազմում են ընդամենը 278 հզ դոլար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



