Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների շարունակվելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՁեր այցը համաձայնեցվել է բավականին վաղուց, սակայն այն տեղի է ունենում լուրջ ջանքերի ֆոնի վրա, որին մասնակցում են միջազգային հանրության շատ անդամներ: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի մասին:
Լավրովը հիշեցրել է անցած շաբաթ ձեռք բերված կարևոր պայմանավորվածության մասին, որը կայացավ Պուտինի նախաձեռնությամբ. «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը կատարվում է ոչ ամբողջությամբ ու մարտական գործողությունները շարունակվում են»:
Ռուսաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերի հետ ունեցած շփումները թույլ կտան ապահովել պայմանավորվածությունների ամբողջական կատարումը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



