Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Տուգանքներով անհնար է դարձել մեր աշխատանքը». լրատվամիջոցը հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիր առաջ հայտարարություն է տարածել Yerevan.Today լրատվական կայքի խմբագրակազմը: Հայտարարությունը ստորև.

«Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։ Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասացին, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք և կամ էլ ինչ սպառնալիք է։ Սպառնալիք է և վերջ, առանց ավել բացատրության։ Տուգանելու համար նրանք իրենց հետ բերել էին հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումների նախագիծը, որը ներկայացված էր առաջին ընթերցմամբ ընդունելու համար։

Մենք նրանց տեղեկացրինք, որ դա ոչ թե օրենքն է, այլ՝ նախագիծը, այն էլ այն, որն ընդամենը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվեր։ Տեղում մտանք arlis.am, և պարզվեց որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ այն ստորագրվել է նախագահի կողմից հոկտեմբերի 10-ի կեսօրին, և այն դեռևս առկա չէ նույնիսկ arlis-ում։ Ոստիկաններից մեկը դուրս եկավ սենյակից, հեռախոսով խորհրդակցեց ինչ-որ մարդու հետ, ենթադրում ենք՝ վերադասի, վերադարձավ ու ասաց, որ միևնույն է՝ անկախ ամեն ինչից՝ պետք է տուգանեն, հրահանգն այդպիսին է։

Մեր հարցին՝ հոդվածը, որը հրապարակվել է կայքում, պետք է հեռացվի առանց արձանագրություն կազմելո՞ւ, արձանագրություն կազմվում է, եթե չի՞ հեռացվում, պատասխանեցին, որ և՛ պետք է հեռացվի, և՛ կազմվի արձանագրություն՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Հերթական հեռախոսային խորհրդակցությունից հետո ասացին, որ անկախ նրանից՝ օրենքը հրապարակված է, թե՝ ոչ, անկախ նրանից, որ իրենք որպես հիմք բերել են նախագիծը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար, անկախ նրանից, որ իրենք անգամ չգիտեն, թե հոդվածում առկա կոնկրետ որ միտքն է պետության անվտանգությանը սպառնալիք կամ խուճապային, հրահանգված է տուգանել։ Առաջարկեցինք ռազմական դրության այս պայմաններում ձեռնպահ մնալ նման քայլից, քանի որ ստիպված ենք լինելու դատական վեճի մեջ մտնել, որովհետև թե՛ տուգանքի անտրամաբանական լինելու, թե՝ տուգանքի մեծ չափով լինելու (700000 դր) պատճառով անպայման բողոքարկելու ենք։

Բացատրեցինք, որ չենք ցանկանում պետության դեմ բողոք տանել այս պատերզմական օրերին։ Առաջարկեցինք բավարարվել հոդվածը հեռացնելով։ Ոստիկանները դարձյալ խորհրդակցեցին հեռախոսով և ասացին, որ հրաման է՝ կազմելու են արձանագրություն։ Արձանագրությունը կազմվեց ոչ թե տնօրենի, այլ խմբագրի վերաբերյալ, առանց որևէ պատշաճ լսումների, աբսուրդային ձևակերպմամբ՝ տեղադրված հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում։

Շեշտենք, որ ոստիկանները՝ միասին կամ առանձին-առանձին, բավականին հաճախ էին դուրս գալիս հեռախոսով խորհրդակցելու։ Չկա որևէ չափանիշ, թե որ դեպքում է հոդվածը համարվում խուճապային, որ դեպքում՝ պետության անվտանգությանը սպառնալիք։ Բանն այն է, որ առաջին հրապարակումը տուգանվում է 700 հազար դրամովմ, երկրորդը՝ 1,4 միլիոն, երրորդի դեպքում արդեն նշանակված է քրեական պատասխանատվություն։ Եվ եթե չկա որևէ սահմանված չափորոշիչ, ուրեմն ցանկացած նյութ կարող է «ինչ-որ մեկի» կողմից համարվել սպառնալիք։

Ռազմական դրություն հայտարարվելուց ի վեր, գրանցված և լսարան ունեցող գրեթե բոլոր լրատվամիջոցները մի կողմ են դրել քաղաքական հայացքները, մեկնաբանելու ցանկությունը, այլ աղբյուրներից Արցախից տեղեկություն տեղադրելու գայթակղությունը՝ մտածելով, որ կարող է և այդ հրապարակումներով ժողովրդի մոտ այլ տեսակ էմոցիաներ առաջանան, հրաժարվել ենք՝ հասկանալով, գիտակցելով, ինքներս, ինչպես միշտ։ Ավելին, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը քանիցս դիմել է լրատվամիջոցների ղեկավարներին՝ առաջարկելով չգրել տարբեր թեմաների մասին, և լրատվամիջոցներն ընդառաջել են կառավարության խնդրանքին։ Մենք չենք տեղադրել անգամ այն նյութերը և այն դեպքում, երբ օրինակ, իշխանահաճո լրատվամիջոցները կամ Արցախում աշխատող արտասահմանյան թղթակիցները տեղադրել են դրանք։ Եվ կարծում ենք, որ եթե նույն ՊՈԱԿ-ը որևէ կայքում հանդիպում է, ըստ իրենց, պետության անվտանգությանը սպառնալիք հոդված, կարող էր նույնկերպ դիմել խմբագրին՝ այն չտեղադրելու կամ հեռացնելու համար։ Լրատվամիջոցների մեծ մասն ունեն տեսանյութերի տարբերակ, հրավիրում են զանազան հյուրերի, փորձագետների, որոնց խոսքն այս ընթացքում համարում են կարևոր պետության համար։

Հիմա, արդեն, չգիտենք՝ մեր հյուրերի ադեկվատ խոսքերն արդյոք չե՞ն հանգեցնի տուգանքի, քանի որ որևէ չափորոշիչ, թե որոնք կարող են համարվել սպառնալիք կամ խուճապ առաջացնող, չկա։ Միաժամանակ, օպերատիվությունը պահելու համար բազմաթիվ միջոցառումներ հրապարակվում են ուղիղ հեռարձակմամբ, իսկ հիմա ստիպված ենք ձեռնպահ մնալ նաև դրանից, քանի որ նույնպես չգիտենք, թե որ պահին ինչ միտք կհնչի եթերում։ Կարծում ենք, մեր գործընկերները ևս կկիսեն տեսակետը, որ լրատվամիջոցներին սահմանափակելու այս որոշումը նաև այլ ռիսկեր է պարունակում․ կա վտանգ, որ ի հայտ կգան (և արդեն ի հայտ են գալիս) կեղծ կայքեր և սոցցանցային օգտատերեր, որոնք չունեն գրանցման հասցե, գուցե բացված են թշնամու կողմից, բայց հայալեզու են և տալիս են չստուգված կամ, ավելի վատ, ուղղորդված սուտ ինֆորմացիաներ, որոնք իրապես կարող են լինել խուճապային և պետության անվտանգությանը սպառնալիք, և որոնք կդառնան ինֆորմացիայի ավելի «վստահելի» աղբյուր։

Հանրությունը, այսպես թե այնպես, ինֆորմացիոն սովի չի մատնվի, կգտնի ինչ կարդալ, կամ դիտել, միայն թե՝ որակյալ, հավաստի, առաջատար լրատվամիջոցների փոխարեն կկերակրվի ֆեյքնյուզով, ինչը հենց կբերի խուճապի ու այլ սպառնալիքների։ Հայաստանի ժուռնալիստների միությունը բավականին ակտիվ է դաշտում առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ գտնելու հարցերում։

Այժմ ևս Yerevan.Today-ը դիմում է ժուռնալիստների միությանը, լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցների ղեկավարներին՝ համատեղ ուժերով քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հնարավոր լինի, ի վերջո, հասնել անընդունելի այս սահմանափակումների վերացմանը։ Այս խնդիրները սպառնում են բոլորիս աշխատանքին և պետության տեղեկատվական անվտանգությանը։

Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով