Երևան, 26.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին. ՀԺՄ-ի եւ լրատվամիջոցների հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին։ Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունն ու ավելի քան երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։

Դրան հաջորդեց այսօր խորհրդարանում ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն՝ սահմանափակումները խախտելու համար։ Սահմանվել են հսկայական  տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Վերոնշյալ կարգավորումները  լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, եւ թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։

Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։

ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի իմաստով ռազմական դրության ժամանակ թույլատրելի են հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Նշվածից բխում է, որ Սահմանադիրը չի թույլատրում հիմնական իրավունքների եւ ազատությունների բացարձակ արգելք, ըստ այդմ, սահմանափակումները կարող են կիրառվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը։

Վերոհիշյալ փոփոխություններով Գործադիրը բացարձակ արգելք է սահմանում ցանկացած կարգի հաղորդման հրապարակման վրա, եթե այն քննադատում, հերքում, կասկածի տակ է դնում կամ որեւէ այլ կերպ արժեզրկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների  (այդ թվում` ելույթները, հրապարակումները) արդյունավետությունը, այն դեպքում, երբ ռազմական հաջողությունների եւ պետական անվտանգության ապահովման գրավականը հենց ձեռնարկված գործողությունների արդյունավետության վերաբերյալ քննարկումներն օրակարգային դարձնելը եւ ճիշտ եզրահանգումներ կատարելն է։

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ որպես ընդհանուր սկզբունքի հարց՝ արտահայտվելու ազատության յուրաքանչյուր սահմանափակման «անհրաժեշտությունը» պետք է համոզիչ ձեւով հաստատվի։ Ազգային իշխանությունները պետք է համոզիչ կերպով հիմնավորեն, որ սահմանափակման համար գոյություն ունի «սոցիալական ծայրահեղ կարիք»։ Այն իրավական կարգավորումները, որոնք բացարձակ եւ անվերապահ կարգով արգելում են ազգային անվտանգության պատրվակով տեղեկատվության տարածումը եւ բացառում են անձանց կյանքին եւ բարեկեցությանն առնչվող պաշտոնատար անձանց գործողությունների եւ որոշումների նկատմամբ հասարակական վերահսկողությունն ու դրանց քննադատությունը, խախտում են արտահայտվելու ազատության իրավունքը։

Ազգային անվտանգության, խոսքի ազատության եւ տեղեկատվության հասանելիության մասին Յոհանեսբուրգի սկզբունքներից եւս բխում է, որ պետությունը չի կարող կտրականապես մերժել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվության  հասանելիությունը կամ հանրային շահերին առնչվող  տեղեկատվության բացահայտման համար սպառնալ պատասխանատվությամբ։ Նման դեպքերում համընդհանուր շահերը վնասող տեղեկություններն իմանալու հանրային հետաքրքրությունը եւ դրանց առնչությամբ քննարկումներ իրականացնելու իրավունքը գերակա է այդ տեղեկությունների բացահայտումից կամ քննադատությունից առաջացած ցանկացած ենթադրյալ վնասի նկատմամբ:

Այսպիսով, գործող իշխանությունների կողմից վերոհիշյալ փոփոխություններն անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ կարեւորություն եւ հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու եւ տեղեկատվություն  ստանալու իրավունքից՝ միաժամանակ հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։

Իշխանությունները ոչ միայն չեն ներկայացրել այս փոփոխությունների համար հիմնավոր պատճառներ, այլեւ տպավորություն կարող է ստեղծվել, թե այն գործի է դրվում բոլորովին այլ նպատակներով։

Նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար նախատեսված է ՀՀ դրամով հսկայական տուգանք։ ԶԼՄ-ների համար սահմանված այդ տուգանքների չափերը խնդրահարույց են ոչ միայն օրինականության, այլեւ  համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Ռազմական դրության այս պայմաններում հայաստանյան ԶԼՄ-ները ոչ միայն պահպանում էին դրանով պայմանավորված սահմանափակումները, այլեւ համագործակցում էին պատկան մարմինների հետ՝ գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակի կարեւորությունը, իրենց աշխատանքի պատասխանատվությունը եւ անվտանգության հետ կապված հարցերի բոլոր նրբությունները։ Իշխանությունների կողմից այս փոփոխությունների համար պատճառ հանդիսացող մեկնաբանությունները հիմնավոր չեն եւ կամայական են։

Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ լրատվամիջոցները խստորեն դատապարտում են իշխանությունների այս որոշումները՝ արձանագրելով, որ այս փոփոխությունները լուրջ սպառնալիք են խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվության հասանելիության եւ հանրային շահի համար։

Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին  անհարկի քաշքշուկների չենթարկել  լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի,  եւ ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները եւ  այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական եւ կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ։

1.            Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան

2.            Ֆլորա Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

3.            Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր

4.            Արմենիկա Կիվիրյան NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

5.            Հրանտ Մելիք-Շահնազարյան - «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

6.            Գեղամ Մանուկյան - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն

7.            Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

8.            Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն

9.            Նարեկ Նիկողոսյան - «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն

10.          Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

11.          Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

12.          Անժելա Նալբանդյան - PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

13.          Վահե Սարգսյան - «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

14.          Լիլիթ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի եւ «168.am» կայքի փոխխմբագիր

15.          Էմանուիլ Մկրտչյան - «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն

16.          Կոնստանտին Պետրոսով - «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն

17.          Սեւակ Հակոբյան - Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

18.          Լիլիթ Մկրտչյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն

19.          Անի Հովհաննիսյան - «Analitik.am» կայքի գլխավոր խմբագիր

20.          Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

21.          Կարեն Մաթոսյան - onnet.am կայք խմբագիր

22.          Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

Հայտարարությունը բաց է միանալու համար»։

Արտառոց դեպք՝ Արարատի մանկապարտեզումՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Իշխանությունը դուրս է եկել Եկեղեցու և խաղաղ ժողովրդի դեմ․ Հովհաննես ԻշխանյանՄոսկվան Փաշինյանի արցունքներին չի հավատում Իմ ապրած պատերազմը․ Դավիթ Խաժակյան Նախազգուշացում՝ ՀՀ բնակիչներին Փաշինյանի թիրախում ռուսական և ընդդիմադիր հեռուտաալիքներն են Science գիտական ամսագիրը տարվա բեկում է անվանել Չինաստանի «արևային հեղափոխությունը» Դեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջևՓոփոխություններ նորածնային հետազոտությունների մեջ31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեկ միասնական ընդդիմադիր բևեռը կարող է հաղթել Փաշինյանի իշխանությանը. Էդմոն Մարուքյան Անցած շաբաթ օրը կնքահայր եղանք մեր տարեց հայրենակիցների՝ 84-ամյա Հրանուշի, 73-ամյա Գյուլնարայի և 65-ամյա Գոհարի մկրտությանը Սանահինի վանքում. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես Փաշինյանը և Ալիևը պասերով խաղալով, պատրաստում են հայ ժողովրդին նոր զիջումների. Ավետիք ՉալաբյանՀյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը արբանյակային լուսանկարի վրա. Գագիկ Սուրենյան Հակաեկեղեցական արշավը շարունակվում է, Եկեղեցու հեղինակությունը՝ աճում․ Դավիթ ՍարգսյանԵկեղեցու դեմ սեղմվող օղակը Նոր խաղացողը քաղաքական դաշտում․ «Մեր Ձևով»-ը մտնում է վճռական փուլ Հայտնաբերվել են քիմիական նյութեր ձկնկիթի մեջ. զգուշացումՄեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել յոթամյա աղջկա նկատմամբԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին Չարի դեմ աղոթքՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնը ՀՀ նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկի ամանորյա ընդունելությանը Կարմիր խաչը դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերին 513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ոստիկանությունը զգուշացնում է Վեհափառ Հայրապետը այցելեց «Արամ Ա. Կաթողիկոս» հայագիտական հիմնարկ Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի քաղաքական գործչի կինն է «Ռուսաստանի փոստը» դադարեցրել է ցամաքային առաքումները հինգ երկրներ Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 26-ից 30-ը Իրանը սպասում է, որ Իրաք գազի մատակարարումները կվերսկսվեն մի շաբաթվա ընթացքում Վահագն Խաչատուրյանը ընդգծել է Կենտրոնական բանկի կարևոր և հավասարակշռող դերակատարությունը Հայաստանի տնտեսության ու ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման գործում «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ «Եվրոմեդիա24»–ը «Պայքարի էտալոն» մրցանակը շնորհել է իր հայրենիքի հող ու լեռի պահապան Դավիթ Ամալյանին Հայտնի երգիչ է մահացել էլեկտրահարման հետևանքով Լրագրողն ու գրականագետը հեռուստաալիք են փակում. Էդմոն Մարուքյան Սիրիայի բնակչության 2/3-ը հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ43-ամյա տղամարդը կալանավորվել է UNF. Հայտնի է Միհրան Հարությունյանի մրցակիցը Վրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ Հրդեհ՝ Նուբարաշենում. այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Լոս Անջելեսի տեղատարափ անձրևները տարհանման պատճառ են դարձել. հայտարարվել է արտակարգ դրություն Ոստիկանության 5 ծառայող ազատվել է պաշտոնից Կադիրովը նամակ է հղել Ալիևին Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ