Էրդողանը թարմացրել է Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թարմացրել է Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները՝ մեղադրելով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակում բանակցությունների արդյունքներով «խոստումները» չկատարելու մեջ: Նա հայտարարել է, որ Թուրքիան «այնպիսի պատասխան կտա, որին նրանք արժանի են», հաղորդում է Reuters-ը:
Անկարան իր Oruc Reis նավը տեղակայել է արեւելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում էներգառեսուրսների հետախուզության հարցով նոր առաքելության համար, ինչը սրել է Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածությունը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, ով այդ հարցում Աթենքի եւ Անկարայի միջեւ միջնորդ է համարվում, դատապարտել է Թուրքիային «միակողմանի քայլերի» համար: ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել Թուրքիայի այդ քայլի կապակցությամբ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



