Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին ուղարկել ղարաբաղյան հակամարտության գոտի, քանի որ հետաքրքրված է տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցմամբ՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը։ «Խաղաղապահները տվյալ դեպքում պետք է այն երկրներից լինեն, որոնք իրենց բոլոր գործողություններով ցույց են տալիս, որ ցանկանում են, որպեսզի կրակը դադարի Լեռնային Ղարաբաղում»,- պարզաբանել է նա։ Այդպիսի երկրների շարքում, ըստ նրա, առաջին հերթին Ռուսաստանն է, եւ հակամարտող կողմերը կհամաձայնեն, որպեսզի Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայի։ Ցեկովը հնարավոր է համարել նաեւ այն, որ Ադրբեջանը կարող է թուրք խաղաղապահների ներկայության մասին էլ պնդել, սակայն դա նպատակահարմար չէ, քանի որ տվյալ դեպքում հնարավոր չի լինի ապահովել խաղաղապահների անաչառությունը։ Բացի այդ, ռուս սենատորը նկատել է, որ խաղաղապահներ կարող են տեղակայել նաեւ ԱՊՀ երկրները, օրինակ՝ Ղազախստանը։
Որ երկրից կարող են լինել խաղաղապահները. «Հրապարակ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



