Իրանն աջակցում է Ռուսաստանի` ԼՂ հարցով նախաձեռնությանը. ՌԴ-ում Իրանի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլիներ նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ:
«Կամ այլ մոդելներ, ընդունենք՝ որոշակի համաձայնեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի, Թուրքիայի համատեղում և այլ առաջարկներ»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ուսումնասիրման և քննարկման ենթակա են:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



