Էրդողանին պետք է հիշեցնել Պուտինի խոսքերը. Ռուսաստանից կոշտ պատասխանել են Թուրքիայի նախագահի հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի սենատոր Օլգա Կովիտիդին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք:
Սենատորի խոսքերով, Էրդողանին պետք է հիշեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ թերակղզին երբեք չի վերադառնալու Ուկրաինայի տարածք՝ ոչ մի դեպքում:
«Ես կարծում եմ, որ Էրդողանը պետք է հարգի Ռուսաստանի դիրքորոշումը»,-ասել է նա:
Կվիտիդին հավելել է՝ եթե Անկարան չհարգի Մոսկվայի դիրքորոշումը, Մոսկվան կարող է մի շարք հարցեր բարձրացնել, որոնք չեն բխում Թուրքիայի շահերից:
Նրա խոսքերով, Անկարայի արտաքին քաղաքականությունը դառնում է «թունավոր», այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



