Պատրաստ եմ ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը․ Արցախի ՄԻՊ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի ՄԻՊ արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ վերջին օրերին ադրբեջանական սոցցանցերից տեղեկություններ ենք ստանում հայ զինվորների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։
«Միջազգային հանրությունն օր առաջ պետք է միջամտի՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
Ըստ ՄԻՊ-ի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է փաստահավաք առաքելություն իրականացնեն տեղում՝ անկողմնակալ զեկույց կազմելու համար։
Անդրադառնալով ադրբեջանցի ռազմագերու առողջական վիճակով, Բեգլարյանը նշեց, որ մեր առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։
«Իմ լիազորությունների շրջանակներում պատրաստ եմ ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



