Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
ՄՇԱԿՈՒՅԹ70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:
Դերասանի մահվան մասին հայտնել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից՝ ցավակցություն հայտնելով դերասանի հարազատներին:
Նրա որդիները՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, տեղեկացնում են, որ Վանիկ Վարազդատի Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա 19.10.2020, ժամը 17:30-20:00 -ին ՍԲ. ՍԱՐԳԻՍ եկեղեցում (հասցե- Նոր Նորքի 5-րդ զանգված), հուղարկավորությունը՝ 20.10.2020 , ժամը 11:00-13:00 Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից (հասցե՝ Վազգեն Սարգսյան 7)։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



