Սիրիայից ԼՂ է ուղարկվել գրոհայինների նոր խումբ. «ՌԻԱ-նովոստի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի մասին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է քաջատեղյակ աղբյուրը:
Ըստ վերջինիս տեղեկության՝ գրոհայինների ևս մի խումբ պատրաստվում է մեկնման իր հերթին:
«Եվս մի խումբ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել է, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմած գրոհայիններ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



