Ոսկու գինը թեթեւակի փոփոխվում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի ոսկու գինը գրեթե չի փոխվել, ներդրողները հրաժարկվում են ակտիվ սակարկություններից:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,03%-ով կամ 0,65 դոլարով եւ կազմել մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1907,05 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,2%-ով՝ մեկ ունցիայի դիմաց 24,372 դոլար, հաղորդում է «Փրայմ»-ը:
Թրեյդերների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ ԱՄՆ տնտեսության խթանման փաթեթի շուրջ իրավիճակը: Սպիտակ տունն ու դեմոկրատները շարունակում են բանակցությունները հնարավոր նոր փաթեթի շուրջ: Կոնգրեսն այդ նպատակով հատկացրել է ավելի քան 3 տրիլիոն դոլար, սակայն աջակցության նախորդ փաթեթի գործողության ժամկետը լրացել է օգոստոսի սկզբին, վերջին բանակցությունները եւս արդյունք չեն տվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



