Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԱԿ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական կայանալիք բանակցությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարության՝ կապված հայ-ադրբեջանական կայանալիք բանակցությունների հետ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ադրբեջանական հրոսակները Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ աննախադեպ լայնածավալ պատերազմ են վարում  Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իրենց ունեցած ժամանակակից ռազմական ողջ զինանոցը և հավատարիմ մնալով իրենց նենգ բնույթին` որպես թիրախ  ընտրել են ոչ միայն հայկական զինված ուժերը, այլ նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը:

Այսպիսի ծավալներով՝  կենդանի ուժի ու զինտեխնիկայի  կիրառման խտությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ակտիվ ներգրավվածությամբ, պատերազմն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ դառնալով լուրջ սպառնալիք  ողջ տարածաշրջանի երկրների համար:

Արցախի պաշտպանական բանակը, կամավորականների ու աշխարհազորայինների անմիջական մասնակցությամբ և Սփյուռքի հայության աջակցությամբ հերոսական դիմադրություն է ցույց տալիս թշնամուն՝ ցուցադրելով ժամանակակից ռազմարվեստի գլուխգործոցներ՝ տասնապատիկ ավելի կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ պատճառելով թշնամուն:

Փա՛ռք մեր խիզախ ու քաջ հայկական բանակին և հավերժ փա՛ռք հանուն հայրենյաց զոհված մեր նահատակներին:

Ռամկավար Ազատական կուսակցությունը, խստագույնս դատապարտելով  Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, դիմում է ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը և միջազգային բոլոր կազմակերպություններին՝ միասնաբար ստիպել ադրբեջանաթուրքական ահաբեկիչներին դադարեցնելու ռազմական գործողությունները Արցախի հանրապետության նկատմամբ և աջակցել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից խնդրի բանակցային  կարգավորմանն ուղղված ջանքերին:

Միևնույն ժամանակ, գնահատելով բանակցությունների կարևորությունը հայ ժողովրդի համար  օրհասական այս պահին, Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին՝ անվերապահ վստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վարելու Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների ղեկավարների միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք բանակցությունները:

Աստվա՛ծ զորավիգ մեր վարչապետին և մեր ողջ ազգին»:

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան