Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tasnimnews.com կայքը:
«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, ինչի մասին հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:
Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:
Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



