Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՎիճակը խիստ մտահոգիչ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ փակ հանդիպման օրակարգում Արցախում տիրող իրավիճակն է եղել։
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գրված նամակ է վարչապետը երեկվա փակ հանդիպմանը ցույց տվել եւ հարցին՝ արդյոք այդ նամակի վերաբերյալ քննարկում եղե՞լ է Սաղաթելյանը ասաց. «Հարցրեք վարչապետին»։
«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել»,- նշեց Սաղաթելյանը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



