Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Աշ­խա­տում ենք բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին տարբեր կազմակերպություններ և անհատներ միավորվում են՝ բանակին և Հայաստանում հաստատված արցախաբնակ ընտանիքներին աջակցելու համար։ Մհերը և ընկերները՝ Մանյան ու Սամվելը, մի քանի օր է, ինչ Կիրովի անվան մանկական զբոսայգում իրականացնում են տարբեր իրերի հավաքագրում։ «Հավաքում ենք սնունդ՝ նպարեղեն, ձեթ, քաղցրավենիք, նաև մենք ենք մեր գումարով որոշակի ապրանքներ ձեռք բերում։ Բավականին մեծ թիմ ենք, գնալով աջակցել ցանկացող մարդկանց քանակն ավելանում է։ Հիմնականում մեր ընկերներն են։

Ամեն ընտանիքի համար, ըստ իրենց ընտանիքի անդամների քանակի, փաթեթներ ենք պատրաստում։ Փաթեթում ներառում ենք նաև հագուստ, հիգիենայի պարագաներ։ Ունենք կամավոր վարորդներ, որոնք գալիս են, իրենց ուժերով տանում և ապրանքները հասցնում մարդկանց բնակարաններ։ Միևնույն ժամանակ այն ամենը, ինչն այստեղ անհրաժեշտ չէ, առանձնացնում ենք և ուղարկում սահման՝ պահածոյացված միս, խտացրած կաթ, քնապարկեր, տաք գուլպաներ, գլխարկներ և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերը:

Նշում է՝ այս ընթացքում սերտ կապի մեջ են պետական գերատեսչությունների հետ՝ հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենում: «Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում պետական գերատեսչությունների հետ, կապի մեջ ենք նաև գրեթե բոլոր խմբերի ու նախաձեռնությունների հետ, որոնք այս օրերին նույն գործով են զբաղված, ըստ անհրաժեշտության իրար որոշակի իրեր ենք փոխանցում։ Համագործակցում ենք քաղաքապետարանի, վարչական շրջանի ղեկավարների և աշխատակազմերի, մարզպետարանների ու գյուղապետարանների հետ։ Աշխատում ենք բոլոր ուղղություններով»,-նշում է նախաձեռնության համակարգողներից Մհեր Մկրտչյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր