Այսօր մեր զորքերին հաջողվել է հաջողությամբ կասեցնել հակառակորդի մի քանի հարձակողական գրոհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց որ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է։
«Ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հարավային, և’ հյուսիսային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



