Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ծախ­սե­րը պետք չէ հե­տաձ­գել». տնտե­սա­գե­տը՝ վե­րա­բաշ­խում­նե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյան, նաև բիզ­նե­սի ու պե­տու­թյան օրա­կար­գե­րի մա­սին.«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնահատելով այն ազդակները, որոնք կան տնտեսական բարոմետրի իմաստով, այս պահին առանձնապես խաթարումներ չեմ տեսնում: «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում տնտեսությունն ակտիվ ու կայուն պահելու տեսանկյունից գործարար հանրության, ինչպես նաև քաղաքացիների ու պետության անհրաժեշտ քայլերին:

«Ինդիկատորներն աշխատում են, հատկապես ֆինանսական համակարգը կայունությամբ է բնութագրվում, փոխարժեքն էլ, ըստ էության, կայուն է: Այսինքն, այն ազդակները, որոնք բիզնեսին շահագրգռում կամ մոտիվացնում են իր գործը շարունակելու, նաև իր ընթացիկ գործարքներն ապահովելու իմաստով, նորմալ իրականացվում են: Մյուս կողմից՝ պատերազմը հսկայական ռեսուրսներ է պահանջում, և, բնականաբար, բյուջեի վրա ծանրաբեռնվածությունն ավելացել է, այն որոշակի ազդեցություն է ունեցել նաև բիզնեսի վրա: Բոլոր դեպքերում, բիզնեսն ու պետությունն ունեն իրենց օրակարգերը, ամբողջ հարցը կոորդինացնելու մեջ է. մեզ մոտ թե՛ կառավարության, թե՛ կենտրոնական բանկի համակարգերը կայացած ինստիտուտներ են, իրենց անելիքները լավ գիտեն: Մյուս կողմից էլ հասարակության տրամադրվածությունն է, որ ազդում է այս ամենի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ ընդհանրապես այն ֆոնը, որը կա վերջին 7-8 ամիսներին և կապված է պանդեմիայից բխող բացասական ազդակների հետ, ընդհանուր մթնոլորտ է ձևավորել. «Ընդհանուր առմամբ, այն ազդել է տնտեսական ակտիվության վրա: Հիմա որոշ չափով թե՛ տնտեսական աճի, թե՛ հարկային մուտքերի և թե՛ ծախսային մասով որոշակի վերաբաշխումներ կան: Բյուջետային վերաբաշխումներ եղան նաև պարտք ներգրավելու տեսանկյունից, որոնք այս իրավիճակում, ինչն անվանում ենք պատերազմական կամ ֆորսմաժորային, միանշանակ տեղին ու անխուսափելի են: Բնական է՝ նոր զենքեր, զինատեսակներ, նոր միջոցներ են հարկավոր, որոնք նաև ծախսեր են ենթադրում:

Անդրադառնալով արդեն ոչ թե գործարար, այլ հասարակական հատվածին ու պահանջվող վարքագծին այս իրավիճակում՝ Ատոմ Մարգարյանը նշեց. «Առհասարակ, յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում իր ծախսերի օրակարգը: Ընդհանրապես, իհարկե, ծախսերը պետք չէ հետաձգել. բոլոր դեպքերում մակրոմակարդակի առումով պահանջարկը ձևավորող բաղադրիչներից մեկը հենց անձնական սպառման ծախսերն են, որոնք մի զգալի մասով կատարվում են վարկային կամ փոխառու միջոցների հաշվին»: Տնտեսագետի դիտարկմամբ, առհասարակ, ֆորսմաժորային իրավիճակները խորհելու տեղիք են տալիս հաստատված տնտեսական մոդելի ու քաղաքականության առումով, որոնք միշտ ենք ունեցել:

«Հատկապես ռեսուրսների հասանելիության իմաստով բավականաչափ լուրջ խնդրներ ունենք: Այդ հարցերն այս կառավարության օրակարգում եղել են, բայց այս ամենի ավարտից հետո, երևի թե, պետք է լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ընդհանրապես ինչպիսին են ռեսուրսների հասանելիության համակարգերը, մեր ռեսուրսային պոտենցիալը: Խոսքը բոլոր ռեսուրսների մասին է: Առաջին հերթին բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գնակազմավորման, գնագոյացման, ծախսային բոլոր բաղադրիչների մասին է:

Նման իրավիճակներում խնդիրները բավականաչափ տեսանելի են, որոնց հետագայում պետք է ուշադրություն դարձնել: Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը և քաղաքականության շեշտադրումները: Խոսքը հատկապես կառուցվածքային քաղաքականության մասին է: Միշտ ասվել է, որ տնտեսությունը պետք է բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունենա: Դա ինչ-որ ուղղություններով, օրինակ՝ ՏՏ-ի մասով իրացվել է, բայց այդ տեխնոլոգիաները պետք է զարգանան ու ավարտուն պրոդուկտներ դառնան: Օրինակ՝ ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարելու միջոցների տեսանկյունից շատ մեծ անելիքներ կան:

Դրա համար մարդկային ռեսուրս ու պոտենցիալ ունենք, բայց քաղաքականությունը դրա պատվիրատուն պետք է լինի: Հիմա պատերազմը ստիպելու է, հարկադրելու է, որ տնտեսական թե՛ գաղափարախոսության, թե՛ քաղաքականության ամբողջ համակարգը վերանայվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ատոմ Մարգարյանի խոսքով, Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է. «Ըստ այդմ՝ բարեկեցիկ, բարձր կենսամակարդակ ունեցող, նաև պաշտպանված ու հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող երկիր դառնալու համար իր քաղաքականությունը պետք է կառուցի այնպես, որ արտահանումը բազմակի անգամ գերազանցի ներմուծմանը: Դա հնարավոր է այն ժամանակ, երբ ունես այնպիսի պրոդուկտներ, որոնց կարիքն ունեն արտաքին շուկաները: Եթե նայենք, թե թուրքական Bayraktar-ներն ինչ բաղադրիչներից են կառուցված, ապա Թուրքիայի կողմից, կարելի է ասել, միայն թիթեղն է ու էժան աշխատուժը:

Հիմնական բաղադրիչները կանադական կառավարման համակարգերն են, կան գերմանական, նաև իսրայելական որոշ բաղադրիչներ: Բերում, հավաքում են ու ասում՝ թուրքական է: Իրականում չունեն այդ բաղադրիչները ստեղծելու կարողությունը, բայց մենք ունենք: Մենք կարող ենք մերը ստեղծել, բայց քաղաքականությունը պետք է այդպիսին լինի: Խոսքը և՛ ինստիտուցիոնալ լուծումների, և՛ հարկային, և՛ կարգավորումների, և՛ դրամավարկային քաղաքականության մասին է: Միայն դրանք համադրելով կարելի է ստանալ իրավիճակ, երբ բիզնեսն իր համար ներդրումների ասպարեզ չի տեսնի առևտուրը, հերթական սուպերմարկետը կառուցելը, ձեթ բերելն ու այն եռակի թանկ վաճառելը:

Ձեթ բերողին էլ պետք է ասել՝ այդ ապրանքի վաճառքից 5 տոկոսից ավելի շահույթ չես կարող ունենալ, եթե ցանկություն ունես միջոցներ դնել բարձր տեխնոլոգիաների մեջ, այնտեղ շահույթի վերին շեմ սահմանված չէ: Սա լուծումներից մեկը կարող է լինել, ինչն այլ կերպ անվանվում է կառուցվածքային և սելեկտիվ կամ ընտրողական հարկային քաղաքականություն: Նույնը նաև վարկային ռեսուրսների հասանելիությանը կարող է վերաբերել: Այսինքն, պայմանական ասած, եթե ձեթի բիզնեսով ես զբաղված, ոչ մի սուբսիդիա չես կարող ունենալ, բայց եթե զբաղված ես ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարի միջոցների արտադրությամբ, կսուբսիդավորեմ»:

Ատոմ Մարգարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի խնդրի, որը վերաբերում է գովազդային արշավներին: Նշենք, որ պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են իրենց գովազդային արշավները՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Միևնույն ժամանակ, սակայն, այսօր արդեն, մասնագետների կարծիքով, գովազդի բացակայությունը իր բացասական ազդեցությունն է ունենում բիզնեսի վրա: Տնտեսագետն այս իրավիճակում ողջամիտ ու օպտիմալ լուծումների անհրաժեշտության մասին ընդգծեց. «Մեր հասարակության նյարդերը լարված են, և, այո, գովազդների ակտիվությունը ինչ-որ տեղ նպատակահարմար չէ:

Բայց սկզբունքորեն բիզնեսն առանց գովազդի դժվար է բիզնես կոչել: Բայց գովազդ էլ կա, գովազդ էլ: Տնտեսագետներս լավ գիտենք, որ գովազդը նաև ասիմետրիկ ինֆորմացիա է ստեղծում: Այսինքն, ոչ միայն տեղեկացնում է, այլև ապատեղեկացնում է: Խնդրահարույց կողմ կա, բայց եթե ունես բոլորովին նոր ապրանք, որն իր պարամետրերով, իր որակով հայտնի չէ, դու գովազդով տեղեկացնում ես, ապրանքի առավելությունն ես ի ցույց դնում, ինչն անհրաժեշտ է այնքանով, որքանով… Ինչևէ, ցանկացած բիզնեսի համար անգամ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում լավագույն ելքը կլինի իր գովազդային արշավների օպտիմալացումը:

Պետք է գովազդել և տեղեկացնել, բայց չափի սահմաններում, իսկ չափը շատ պարզ է որոշվում: Բիզնեսը պետք է կարողանա ուսումնասիրություններ անել ու պարզել իր ապրանքի նկատմամբ պահանջարկի օպտիմալ ու լավագույն մակարդակը: Այսինքն, նաև պարզի, թե այդ գովազդն ինչ է իրեն տալիս, որքանով է ազդում պահանջարկաստեղծ դրական տրենդ ձևավորելու վրա և որքանով է վնասում իրեն, որովհետև գովազդը կարող նաև վնասել բիզնեսին ու շատ մեծ չափերով: Այնպես որ, այս օրերին, բնականաբար, այո, սա խնդրահարույց հարցերից մեկն է:

Չմոռանանք նաև, որ շատ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը գովազդներն են: Այստեղ կա խնդիր ու կարգավորումների անհրաժեշտություն. բիզնեսի համար իր ապրանքը, ծառայությունները հրամցնելու, գովազդելու ձևը, տեխնիկական ֆորմատները որքանո՞վ են ողջամտության սահմաններում ֆորսմաժորային իրավիճակներում: Այս պարագայում ողջամիտ ելքեր ու օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասին