Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Աշ­խար­հում կնոջ կող­մից իրա­կա­նաց­վել է առա­ջին մի­այ­նակ թռիչ­քը.«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Կակազողների համաշխարհային օր, Ավստրալիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն),Մարշալ յան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1844 –ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:

1927 –ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:

1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:

1935-վախճանվել է Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):

1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:

1975– վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ Առնոլդ Թոյնբինը:

 

2001- «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:

2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը:

2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

2013- «Էյր Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boing 737-500 օդանավով, հայտարարվել է մինչև տարեվերջ երկու Airbus A320 օդանավ վարձակալելու մտադրության մասին:

2013- վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը:

2015- դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ՝ Սողոմոն Քոչարյանը, անբուժելի հիվանդության հիմքով:

ԱՇԽԱՐՀ

1618 -Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին ազատամտության համար դատապարտել է մահվան:

1725-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:

1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:

1811 –ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:

1835- վախճանվել է ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալ յուկը:

1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:

1878- Անգլիայում առաջին անգամ անցկացվել է ռեգբիի հանդիպում արհեստական լուսավորության պայմաններում:

1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան: – վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:

1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:

1906– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը՝ Պոլ Սեզանը:

1909 -ֆրանսուհի Էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը համարվում է աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը:

1919 –ծնվել է անգլիացի կին գրող, բանաստեղծ Դորիս Լեսինգը:

1919 -Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավարևմտյան սպիտակգվարդիական բանակին:

1926 –ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:

1938 -ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:

1943 –ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:

1975– «Վեներա-9» միջտիեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:

1978- տեղի է ունեցել Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:

1980 -Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը:

2001-վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:

2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել