Թիկունքը պահողները. կամավորները քողարկող ցանցեր են պատրաստում առաջնագծի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արեգնազան» կրթահամալիրում պատերազմի առաջին օրվանից կամավորական աշխատանքներ են իրականացվում: Աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները առաջնագծի համար քողարկող ցանցեր են կարում: Յուրաքանչյուր ցանցի պատրաստման համար 1 օր է պահանջվում:
«Ցանցերի չափսերը և ձևը համաձայնեցնում ենք պաշտպանության նախարարության հետ: Մինչև սա էլ քնապարկեր էինք կարում: Երբեմն մեզ դիմում են այլ դպրոցի սաներ, մենք էլ իրենց սովորեցնում ենք, որ իրենց դպրոցներում էլ նման ակցիաներ կազմակերպեն: Մենք չենք կասկածում մեր զինվորների հաղթանակի վրա: Նրանք այնտեղ են ամուր կանգնած, մենք էլ այստեղ՝ թիկունքում», - պատմեց նախաձեռնության կազմակերպիչներից Լուսինե Ղազարյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



