«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության(ԴԱԿ) Քաղաքական խորհրդի հայտարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արձագանքելով Արցախում ընթացող պատերազմին ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններին՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղխորհուրդն արձանագրում է․
-Հայրենական պատերազմում հաղթանակն այլընտրանք չունի։ Կոչ ենք անում կուսակցության անդամներին ու համակիրներին՝ զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ,
-ազգային լայն կոնսոլիդացիան այլընտրանք չունի․ ողջունում ենք Հայաստանի ու Արցախի բոլոր նախկին նախագահների բացառիկ հանդիպումը, որը պետականության շուրջ համախմբման ինստիտուցիոնալ դրսևորում է,
-արտաքին թշնամու դեմ պայքարում բացառում ենք ներքին խրամատների գոյությունը․ պահանջում ենք հենց այսօրվա դատական նիստում լուծել խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ ԲՀԿ-ն պատերազմի այս ծանր օրերին իր քաղաքական, կազմակերպչական բոլոր ռեսուրսները ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը ու համոզված ենք, որ այդ ջանքերը բազմապատկվելու են Ծառուկյանի՝ ազատության մեջ հայտնվելուց հետո։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



