Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է ադրբեջանցիների կողմից հոկտեմբերի 7-ին տարածված տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մեր պատվիրակներն Ադրբեջանում արդեն այցելել են ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին: Նրա վիճակի մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն մեր պատվիրակության ներկայացուցիչներն այնտեղ ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին: Ազնիվ Բաղդասարյանին տրվել է նաև ընտանիքի անդամների հետ կապվելու հնարավորություն»,- նշեց Ամատունին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



