Լոռու մարզում կամավորագրվածների թվում կան նաև կանայք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին է ներկայացրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավորագրված սպիտակցիների ցանկը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Ոգևորում է հատկապես այն, որ կամավորագրվածների թվում կան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Կանանց ներգրավվածությունն այս կարևորագույն գործում պարտավորեցնող է ու ևս մեկ ոգևորիչ խթան սպիտակցի տղամարդկանց համար:
Կամավորագրման գործընթացը Սպիտակում շարունակվում է: Կամավորագրվածների ցանկը մարզի ղեկավարին են ներկայացրել նաև Ջրաշեն, Սարահարթ, Սարալանջ և Սարամեջ համայնքները»,- գրված է հայտարարությունում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



