ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն հոկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Հատուկ հանձնարարություններով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոնը,-ասել է փոխնախագահը:- Այնտեղ հոկտեմբերի 23-ին կկայանա նրա հանդիպումն ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ղարաբաղի հարցով: Նաեւ կկայանան հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջեւ»:
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կկայանա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



