Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա էր իրականացնում Իսրայելի ԱԳՆ շենքի դիմաց: Բացի հայերից` ակցիային մասնակցում էին նաև հրեաներ և ասորիներ։
Հանրահավաքի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով` հավաքվածներն արտահայտում էին իրենց բողոքը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Իսրայելի քաղաքականության կապակցությամբ. «Մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի Հայֆա քաղաքից հայերը ավտոերթ էին կազմակերպել դեպի Երուսաղեմ՝ ի աջակցություն Արցախի, սակայն իսրայելաբնակ ադրբեջանցիները հարձակվել էին նրանց վրա, վնասել ավտոմեքենաները, պատճառել մարմնական վնասվածքներ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



