ՌԴ ղեկավարն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը․Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի կանգնեցնի պատերազմը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհի հուն մտցնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Փոխանցում է Ria.ru-ն։
«Պուտինը երեկ խոսեց այն մասին, որ ամենօրյա կտրվածքով կապի մեջ է և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի հետ։ Եվ, պատասխանելով այդ հարցին, ես կարող եմ միայն նորից կրկնել՝ ՌԴ ղեկավարն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը և բերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն»,- ասել է Պեսկովը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



