Տիգրան Աբրահամյանը կորոնավիրուսով է վարակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ հիմնադիր Տիգրան Աբրահամյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Աբրահամյանը, մասնավորապես, գրել է.
«Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե էս խառը պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են։
Կովիդի դեմ արդյունավետ պայքարը, պետական ինստիտուտների աշխատանքն ու հանրության վերաբերմունքը ստեղծված համաճարակային վիճակին ուղիղ կապ ունի մեր մարտունակության և ընդհանուր առմամբ անվտանգության հետ։
Ցավոք, ես ինքս Կովիդի ու դրա բարդացումների պատճառով ժամանակավոր դուրս եկա շարքից և վերադարձա Երևան։
Խնդրանքս, հորդորս է՝ լրջորեն մոտեցեք Կովիդին, մի վտանգեք, խնդիրներ մի առաջացրեք առողջապահական համակարգի և ֆրոնտում գտնվող մեր տղերքի համար»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



