Պոմպեոն կոչ է արել վերջ տալ բռնությանը Լեռնային Ղարաբաղում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ, հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:
Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը:
Քարտուղարը նաեւ ընդգծել է համանախագահների հովանու ներքո կողմերի միջեւ բանակցությունները սկսելու կարեւորությունը հակամարտությունը կարգավորելու համար Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժ չգործադրելու կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջության եւ իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



